Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բոլոր այն համայնքապետերը, որ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հրավիրվել են ԱԱԾ

Բոլոր այն համայնքապետերը, որ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հրավիրվել են ԱԱԾ
11.12.2020 | 20:58

«Բոլոր այն համայնքապետերը, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հրավիրել են ԱԱԾ»՝ «Հանուն Հայրենիքի փրկության» շարժման քայլերթի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Հող հանձնածը փորձում է ռեպրեսիաներով պահել իշխանությունը, հոգեվարքի մեջ գտնվող հող հանձնածը փորձում է թաքնվելով ուժային կառույցների հետևում, պահել իր փոքրիկ իշխանությունը։ Փաշինյանը հրաժարվում է հասկանալ, որ ինքը ՀՀ-ում այլևս իշխանություն չունի»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն պետք է լինի միայն Փաշինյանի հրաժարակից հետո։ «Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, չի կարող նա համաշխարհային պատմության մեջ լինել այն եզակի կերպարը, այն եզակի գործիչը, որը ստորագրել է կապիւտուլյացիոն համաձայնագիրը ու հանձնելով Արցախը՝ մնա իշխանության։
Տարբեր մանիպուլյացիաներով փորձում է պահել իշխանությունը, նա ՀՀ-ում այլևս իշխանություն չունի, բողոքի ակցիաները չեն դադարելու, նա պիտի հասկանա, որ իրեն տրված է մարդասիրական միջանցք, ինչքան համառում է և չի օգտվում դրանից, այնքան ժամանակը աշխատելու է ի դեմ իրեն։ Նա պիտի հասկանա, որ իր նման մեկ գործիչ է եղել՝ Սադամ Հուսեյնը, բայց տեսանք նրա հետ ինչ եղավ»,-ասաց Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 3629

Մեկնաբանություններ